Սոցիալ-տնտեսական հարցեր
Անհրաժե՞շտ է բարձրացնել կենսաթոշակային տարիքըՆշումներ

Կանանց կենսաթոշակային տարիքը սկսվում է   60  տարեկանից, իսկ տղամարդկանցը՝    65 տարեկանից: Տեղեկատվություն աշխարհի տարբեր երկրներում գործող կենսաթոշակային տարիքի շեմերի մասին կարող եք ստանալ այս  հղումով

Գործատուն օրենքով պե՞տք է լինի պարտավոր, թե՝ ոչ, տղամարդ և կին աշխատակիցներին վճարել նույն չափով աշխատավարձ, եթե նրանք միանման աշխատանք են կատարում
Պետք է գոյություն ունենա՞ , թե՝ ոչ աշխատանքային տեսչություն Նշումներ

Աշխատանքային տեսչությունը պետական մարմին է, որը երկրի մասշտաբով կատարում է աշխատանքային օրենսդրության պաշտպանության  վերահսկում և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների անցկացում:   Աշխատանքային օրենսդրության պաշտպանություն ասելով ի նկատի ունենք աշխատանքային պայմանների վերահսկում, աշխատանքային պայմանագրերի վերահսկում, աշխատանքային խտրականության փաստերի հայտնաբերում և այլն:   Վրաստանում գործում է աշխատանքի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքային պայմանների վերահսկողության  վարչություն, որի գործունեությունը հիմնականւմ սահմանափակվում է  դիտարկմամբ և խորհրդատվությամբ և չունի պատժամիջոցներ կիրառելու իրավունք

Պետությունը խոշոր գործատու պետք է լինի՞, թե՝ ոչՆշումներ

«Վրաստանի վիճակագրության» տվյալներով  2014  թվականին պետական հատվածում   251 հազար մարդ էր զբաղված, որը կազմում է վարձած աշխատողների  36.2%-տոկոսը:  Աշխատողների ընդհանուր քանակի   (ինքնազբաղվածները ներառյալ)   14.3%-ը զբաղված է պետական հատվածում

Պետք է գոյություն ունենա՞ աշխատազուրկների պետական նպաստ, թե՝ ոչՆշումներ

Այժմ Վրաստանի օրենսդրությունը աշխատազուրկներին  նպաստ չի տրամադրում

Պետք է գոյություն ունենա՞ օրենքով սահմանված մինիմալ աշխատավարձ, թե՝ ոչՆշումներ

Վրաստանի նախագահի  1999 թվականի հունիսի 4 –ի  N351 հրամանի համաձայն  Վրաստանում մինիմալ աշխատավարձը կազմում է  20 լարի

Պետք է ավելանա՞ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը, թե՝ ոչ Նշումներ

Վրաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն աշխատանքի վարձատրման ձևն ու չափը սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Հղիության,   ծննդաբերության կամ երեխայի  խնամքի համար տրված արձակուրդից վարձատրվում է    183 օրացուցային օրը, հղիության բարդացման կամ երկորյակների դեպքում ՝   200 օրացուցային օր

Ձեր կարծիքով արհմիությունները վնաու՞մ են երկրի տնտեսությանը, թե՝ օգնումՆշումներ

Վաստանի սահմանադրությամբ բոլորն ունեն արհմիություն ստեղծելու և դրանում միավորվելու իրավունք  (բացի օենքով սահմանած բացառության՝ պաշտպանության, ներքին գործերի, հարկային, դատական համակարգի,   դատախազական մարմինների,  և պետական անվտանգության ծառայություններում արհմիություն ստեղծելու առանձնահատկությունները սահմանվում են այդ մարմինների և ծառայությունների մասին Վրաստանի օրենսդրությամբ):  Արհմիություն  ստեղծվում է  ըստ ոլորտային, արտադրական, տարածքային կամ մասնագիտական հատկանիշների

Համամի՞տ եք, թե ոչ պետության կողմից գյուղատնտեսության լրավճարին (դոտացիա)
Հղիության կասեցումը (աբորտ) պետք է թույլատրվի՞, թե՝ Նշումներ

Աբորտը բժշկական գործընթաց է, որի արդյունքում իրականացվում է հղիության կասեցում  պտուղն հեռացնելու ճանապարհով:    Վրաստանի օրենսդրությամբ աբորտ թույլատրվում է  միայն հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, այն բանից հետո, ինչ հղի կնոջ հետ բժշկական հաստատությունում կանցկացվի զրույց և կլրանա որոշման համար հատկացրած հնգօրյա ժամկետը: Եթե հղիությունից անցել է երեք ամսից ավելի աբորտ թույլատրվում է  միայն ըստ բժշկական և սոցիալական ցուցումների, որոնց ցուցակը սահմանված է  Վրաստանի աշխատանքային, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի հրամանով:   Աշխարհի տարբեր երկրներում աբորտի   կանոնակարգման մասին տեղեկատվություն տես այս ինտերակտիվ  քարտեզի վրա

Անբուժելի հիվանդությամբ հիվանդ մարդը, որին փրկելու ոչ մի հնար չկա, պե՞տք է ունենա թե ոչ ուրիշի օգնությամբ ինքնասպան լինելու իրավունք (էվթանազիա)Նշումներ

Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող, մահվան նախորդող փուլում գտնվող մարդու կյանքի կանխամտածված ընդհատում է իր իսկ խնդրանքով:  Վրաստանի օրենսդրությամբ ՝ էվթանազիայի  իրականացումը կամ դրան մասնակցելը արգելվում է: Աշխարհի տարբեր երկրներում էվթանազիայի կանոնակարգման մասին տեղեկատվություն տեսեք այս  հղումով

Բնապահպանման հարցեր
Ավտոմեքենայի տեխնիկական զննումը պե՞տք է լինի պարտադիր, թե՝ ոչ Նշումներ

Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի համաձայն ճանապարհի համար պիտանի լինելու թեստավորումը մինչև  2017 թվականի դեկտեմբերի 31 –ը պարտադիր չէ:  Այժմ վերոնշյալ թեստավորումը պարտադիր է միայն ութ ուղևորից ավելի ուղևոր տեղափոխելու համար նախատեսած երթևեկության միջոցների, ինչպես նաև ծանր կամ այլ վտանգավոր բեռ տեղափոխելու համար նախատեսած երթևեկության միջոցների համար

Վրաստանում պետք է արգելվի՞, թե՝ ոչ գենետիկորեն մոդիֆիկացված սննդի վաճառքը Նշումներ

Վրաստանի օրենսդրությամբ  գենետիկորեն մոդիֆիկացված սննդի վաճառքն արգելված չէ,  թեև պարտադիր է մթերքի մակնշումը, եթե նրա կազմի մեջ մտնող գենմոդիֆիկացված բաղադրիչի պարունակությունը կազմում է ընդհանուր մասսայի   0.9%-ից ավելին: Բացի սրանից, Վրաստանի տարածքում արգելվում է գենմոդիֆիկացված օրգանիզմի միջավայր ներմուծում/մուտքագրումը

Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանում մեծ տարողության հիդրոելեկտրակայան կառուցելուն
Տնային հարցեր
Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի խորհրդարանում կանանց պարտադիր քվոտայի(չափաբաժին) ներմուծմանըՆշումներ

Քվոտավորման նպատակն է խրախուսել կանանց մասնակցությունը քաղաքականությանը:   2003 թվականին Վրաստանի խորհրդարանում քվոտային համակարգի նրմուծման գաղափարը մեկ ամգամ արդեն չգտավ կողմնակիցներ: Այն Վրաստանում դարձյալ  արդիական է: Խորհրդարան  այժմ էլ ներկայացված է օրինագիծ օրենսդրական մարմնում գենդերային քվոտայնացման մասին:  Աշխարհի  տարբեր երկրների խորհրդարաններում գենդերային քվոտայնացման մասին տեղեկատվություն տես հետևյալ  հղումով

Կրոնական կազմակերպությունները պետք է ֆինանսավորվե՞ն, թե՝ ոչ պետական բյուջեից Նշումներ

Վրաստանի պետության և Վրաստանի առաքելական ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցու միջև   2002 թվականի հոկտեմբերի 14 –ին կնքվեց սահմանադրական  պայմանավորվածություն   (կոնկորդատ), որի հիման վրա եկեղեցուն շնորհվեց  մի շարք արտոնություններ:   2009 թվականից Ֆինանսների նախարարության կողմից Վրաստանի պատրիարքարանի համար նախատեսած ամենամյա միջին անմիջական ֆինանսավորումը կազմում է    25 միլիոն լարի: Բացի սրանից խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ ստացած նյութական և բարոյական վնասի  վճարման նպատակով,  2014 թվականից պետական բյուջեից ֆինանսավորվում է իսլամական, հրեական, հռոմա-կաթոլիկական և հայկական առաքելական դավանանքի կրոնական կազմակերպությունները:   Այդ նպատակով    2014 թվականին պետությունը տրամադրոց   1 750 000 լաի, իսկ  2015 թվականին ֆինանսավորումը կրկնապատկվեց և կազմեց  3 500 000 լարի

Վրաստանի ուղղափառ եկեղեցին պետք է օգտվի՞, թե՝ ոչ սահմանադրական պայմանավորվածությամբ շնորհված առանձնահատուկ կարգավիճակից և արտոնություններիցՆշումներ

Վրաստանի պետության և Վրաստանի առաքելական ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցու միջև   2002 թվականի հոկտեմբերի 14 –ին կնքվեց սահմանադրական  պայմանավորվածություն   (կոնկորդատ):     2009 թվականից ֆինանսների նախարարության կողմից Վրաստանի պատրիարքարանի համար նախատեսած ամենամյա միջին   ֆինանսավորումը կազմում է    25 միլիոն լարի: Բացի սրանից կոնկորդատը ուղղափառ եկեղեցու համար նախատեսում է նաև այլ արտոնություններ: Օրինակ, եկեղեցու կողմից արտադրած կրոնական ծառայության արտադրանքը՝ դրանց պատրաստւմը, ներմուծումը, մատակարարումն ու նվիրատվությունը ինչպես նաև ոչ տնտեսական նպատակով գոյություն ունեցող ունեցվածքն ու հողը ազատված են հարկերից

Գոյություն պետք է ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակողՆշումներ

Հանրային հեռարձակողը  Վրաստանի բյուջեից  ամեն տարի ֆինանսավորվում է մոտ  40 միլիոն լարիով

Պետությունը պետք է ֆինանսավոր ի՞, թե՝ ոչ սպորտային ակումբները (օրինակ, ֆուտբոլային, բասկետբոլային, ռագբիի...)
Օտար երկրի քաղաքացիները պետք է ունենա՞ն, թե՝ ոչ Վրաստանում հող գնելու իրավունքՆշումներ

2013 թվականի հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք Վրաստանի «Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Այս փոփոխության հիման վրա  օտար երկրի քաղաքացին   մինչև  2014 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղանտեսական նշանակության հողի  սեփականության իրավունք (ընդ որում ժառանգական)  չէր կարող ձեռք բերել: Նշված կանոնակարգը  Վրաստանի սահմանադրական դատարանը ճանաչեց ոչ սահմանադրական, հետևաբար այժմ այդ տեսակետից ոչ մի օրենսդրական արգելափակում չի գործում

Համամի՞տ եք, թե ոչ պարտադիր զինվորական ծառայությանըՆշումներ

Վրաստանի օրենսդրության համաձայն ցանկացած  18-ից  մինչև 27 տարեկան  (արական սեռի) Վրաստանի քաղաքացի, որը գտնվում է կամ պարտավոր է գտնվել զինվորական հաշվառման մեջ և չունի զորակոչումից ազատվելու կամ զորակուչումը հետաձգելու իրավունք, ենթակա է զինվորական պարտադիր ծառայության: Զինծառայողը զինվորական ծառայության մեջ գտնվում 12 ամսվա ընթացքում

Պետք է թույլատրվի՞, թե՝ ոչ միևնույն սեռի մարդկանց ամուսնությունըՆշումներ

Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի   1106-րդ հոդվածի համաձայն ամուսնությունը ընտանիք կազմելու նպատակով կնոջ և տղամարդու կամավոր միություն է, որը համապատասխան կարգով գրանցված է արդարադատության նախարարությունում:   Քաղաքացիական զուգավորում/կապ կամ այլ նման բովանդակության ինստիտուտ թույլատրվում է շատ երկրներում և նրան մասնակցող կողմերը, որպես օրենք, օգտվում են ամուսնության համեմատ նվազ իրավական իրավունք-պարտականություններից:   Աշխարհի տարբեր երկրներում միևնույն սեռի մարդկանց ամուսնության գրանցման մասին տեղեկատվությունը տես այս հղումով

Սեռական փոքրամասնությունները այլ անձաց նման պետք է օգտվե՞ն, թե՝ ոչ հասարակական վայրերում հավաքվելու և արտահայտվելու իրավունքիցՆշումներ

Վրաստանի սահմանադրության   25-րդ հոդվածի և «Հավաքման և մանիֆեստացիայի մասին» օրենքի համաձայն բոլորին, բացի այն անձանցից, որոնք գտնվում են զինվորական ծառայության և ներքին գործերի նախարարության կազմում, ունեն իրավունք առանց նախապես թույլտվություն վերցնելու հավաքվել առանց զենքի, ինչպես հարկի ներքո, այնպես էլ դրսում

Պետք է արգելվի՞, թե՝ ոչ կոմունիստական տոտալիտար (բռնապետական) խորհրդանշանների հրապարակայնորեն ցուցադրում/տեղակայումըՆշումներ

Վրաստանի «Ազատության խարտիայի մասին» օրենքն արգելում է կոմունիստական տոտալիտար և ֆաշիստական գաղափարախոսություն կրող խորհրդանշանների, հուշարձանների, արձանների, գրառումների, անվանումների հրապարակայնորեն կիրառումը:   Այսպիսի խորհրդանշանների վերացման նպատակով հատուկ կազմած հանձնաժողովը դիմում է լիազորված անձին: Հանձնաժողովի  դիմելու դեպքում լիազորված անձը պարտավոր է ոչնչացնել կոմունիստական տոտալիտար և/կամ ֆաշիստական   խորհրդանշանները

Պետք է արգելվի՞, թե՝ ոչ Իոսեբ Ստալինի հուշարձանի մոնտաժը
Առողջապահության պաշտպանության հարցեր
Պետք է գոյություն ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող համընդհանուր առողջապահության ապահովագրության ծրագիրՆշումներ

Այժմ առողջապահության համընդհանուր ծրագիրը  տարածվում է Վրաստանի բոլոր այն քաղաքացիների վրա (անկախ սոցիալական վիճակի),  ովքեր  չեն օգտվում առողջապահության ապահովագրության այլ փաթեթներից:  Ծրագրի շրջանակներում  շահառուն պլանավորած ստացիոնար և ամբուլատոր սպասարկում ստանալու նպատակով գրանցվում է իր ցանկացած համընդհանուր առողջապահական ծրագրում ներգրավված բժշկական հաստատությունում:  Համընդհանուր առողջապահական ծրագիրը չի ֆինանսավորում դեղորայքը

Կո՞ղմ եք, թե՝ ոչ մարիխուանայի օրինականացմանըՆշումներ

Մարիխուանայի օգտագործումն իրենից ներկայացնում է Վրաստանի վարչական իրավախախտում և իրավաբանական օրենսդրությամբ պատժվող գործողություն:  Օրինականացումը ենթադրում է նարկոտիկները դարձնել ազատ շուկայական հարաբերությունների օբյեկտ: Աշխարհի տարբեր երկրների նարկոքաղաքականության մասին տեղեկատվություն տես հետևյալ  հղումով

Արտաքին քաղաքականության հարցեր
Համամի՞տ եք, թե՝ ոչ վրացական բանակը Աֆղանստանից դուրս բերելունՆշումներ

2016 թվականի հունիսի 3-ի դրությամբ, Աֆղանստանի իսլամական հանրապտությունում գտնվում ՝  873 վրացի զինծառայող

Կո՞ղմ եք, թե՝ ոչ ԵվրամիությանըՎրաստանի անդամակցությանը
Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի անդամակցությանը Նատոյին
Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի անդամակցությանը Ռուսաստանի կողմից ստեղծած Եվրասիական միությանը
Վրաստանը պետք է միանա՞, թե՝ ոչ Ռուսաստանի դեմ Ուկրաինայում զինվորական ագրեսիայի պատճառով սահմանած միջազգային պատժամիջոցներինՆշումներ

Արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտություն ի հայտ եկավ այն բանից հետո, ինչ 2014 թվականի մարտին Ռուսաստանը կատարեց Ուկրաինայի տարածքի մի մասի ՝ Ղրիմի թերակղզու անեքսիա: Պատժամիջոցներն հիմնականում ընդգրկում են Ռուսաստանի ղեկավարության հետ մոտ մարդկանց և ընկերությունների ակտիվների սառեցում, արգելվեց որոշակի նշանակության տեխնոլոգիաների վաճառքը Ռուսաստանին և այլն...

Վրաստանում պե՞տք է արգելել, թե՝ ոչ աայնպիսի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը , որոնք վերահսկվում են ռուսական պետության կողմից և կատարում Ռուսաստանի իմպերիալիստական գաղափարախոսության բացարձակ պրոպագանդա՝ արհեստականորեն խեղաթյուրելով փաստերըՆշումներ

2016 թվականի մայիսին տասներկու հասարակական կազմակերպություններ   Վրաստանի իշխանությանը դիմեցին նախձեռնությամբ, որը ենթադրում է Վրաստանում այն ալիքների հեռարձակման արգելափակում, որոնց նպատակն է Ռուսաստանի  իմպերիալիստական գաղափարախոսության բացարձակ պրոպագանդան և փաստերի արհեստական խեղաթյուրումը:    Նման պրակտիկա տարածված է Եվրոպայի մի քանի երկրներում

Կրթության հարցեր
Կո՞ղմ եք, թե՝ ոչ միջնակարգ դպրոցներում սեռական կրթության մասին առարկայի առկայությանըՆշումներ

Հանրային կրթությունը դպրոցներում բաժանվում է երեք աստիճանի՝ տարրական, բազային և միջնակարգ:  Տարրական աստիճանը ընդգրկում է    1-6 դասարանները, բազայինը՝ 7-9 դասարանները, իսկ միջնակարգը՝  10-12 դասարանները

Պետք է արգելվի, թե՞ ոչ միջնակարգ դպրոցներում կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական ծիսկարգ կատարելը: Նշումներ

Վրաստանի «Հանրային կրթության մասին»  օրենքի համաձայն անթույլատրելի է հանրային դպրոցում ուսումնական գործընթացն օգտագործել  կրոնական ուսմունքի, հոգեորսության և ասիմիլյացիայի (բռնի ձուլում) նպատակով

Պետությունը ամբողջովին պետք է ծածկի՞, թե՝ ոչ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ծախսերը