կուսակցությունների պատասխանները

Նոր քաղաքական կենտրոն - «Գիրչի»

նախագահ - Զուրաբ Ջաֆարիծէ

կայքը - www.npc.ge

Սոցիալ-տնտեսական հարցեր

  1. 1. Անհրաժե՞շտ է բարձրացնել կենսաթոշակային տարիքը Այո, միայն կանանց համար
  2. 2. Գործատուն օրենքով պե՞տք է լինի պարտավոր, թե՝ ոչ, տղամարդ և կին աշխատակիցներին վճարել նույն չափով աշխատավարձ, եթե նրանք միանման աշխատանք են կատարում Ոչ, պետությունը չպետք է միջամտի մասնավոր ընկերությունների աշխատավարձային քաղաքականությանը
  3. 3. Պետք է գոյություն ունենա՞ , թե՝ ոչ աշխատանքային տեսչություն Ոչ
  4. 4. Պետությունը խոշոր գործատու պետք է լինի՞, թե՝ ոչ Ոչ, միայն պետք է աջակցի երկրում այնպիսի պայմանների սապահովմանը, որոնք մասնավոր հատվածում կստեղծեն աշխատատեղեր
  5. 5. Պետք է գոյություն ունենա՞ աշխատազուրկների պետական նպաստ, թե՝ ոչ Ոչ
  6. 6. Պետք է գոյություն ունենա՞ օրենքով սահմանված մինիմալ աշխատավարձ, թե՝ ոչ Ոչ
  7. 7. Պետք է ավելանա՞ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը, թե՝ ոչ Ոչ
  8. 8. Ձեր կարծիքով արհմիությունները վնաու՞մ են երկրի տնտեսությանը, թե՝ օգնում Վնասում են
  9. 9. Համամի՞տ եք, թե ոչ պետության կողմից գյուղատնտեսության լրավճարին (դոտացիա) Ոչ
  10. 10. Հղիության կասեցումը (աբորտ) պետք է թույլատրվի՞, թե՝ Այո
  11. 11. Անբուժելի հիվանդությամբ հիվանդ մարդը, որին փրկելու ոչ մի հնար չկա, պե՞տք է ունենա թե ոչ ուրիշի օգնությամբ ինքնասպան լինելու իրավունք (էվթանազիա) Այո, միայն այն բանից հետո, երբ բժշկական հետազոտությամբ կհաստատվի, որ այդ մարդը հոգեկան հիվանդ չէ

Տնային հարցեր

  1. 1. Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի խորհրդարանում կանանց պարտադիր քվոտայի(չափաբաժին) ներմուծմանը Ոչ
  2. 2. Կրոնական կազմակերպությունները պետք է ֆինանսավորվե՞ն, թե՝ ոչ պետական բյուջեից Ոչ
  3. 3. Վրաստանի ուղղափառ եկեղեցին պետք է օգտվի՞, թե՝ ոչ սահմանադրական պայմանավորվածությամբ շնորհված առանձնահատուկ կարգավիճակից և արտոնություններից Ոչ
  4. 4. Գոյություն պետք է ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակող Ոչ
  5. 5. Պետությունը պետք է ֆինանսավոր ի՞, թե՝ ոչ սպորտային ակումբները (օրինակ, ֆուտբոլային, բասկետբոլային, ռագբիի...) Ոչ
  6. 6. Օտար երկրի քաղաքացիները պետք է ունենա՞ն, թե՝ ոչ Վրաստանում հող գնելու իրավունք Այո
  7. 7. Համամի՞տ եք, թե ոչ պարտադիր զինվորական ծառայությանը Ոչ
  8. 8. Պետք է թույլատրվի՞, թե՝ ոչ միևնույն սեռի մարդկանց ամուսնությունը Այո
  9. 9. Սեռական փոքրամասնությունները այլ անձաց նման պետք է օգտվե՞ն, թե՝ ոչ հասարակական վայրերում հավաքվելու և արտահայտվելու իրավունքից Այո
  10. 10. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ կոմունիստական տոտալիտար (բռնապետական) խորհրդանշանների հրապարակայնորեն ցուցադրում/տեղակայումը Ոչ
  11. 11. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ Իոսեբ Ստալինի հուշարձանի մոնտաժը Ոչ

Առողջապահության պաշտպանության հարցեր

  1. 1. Պետք է գոյություն ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող համընդհանուր առողջապահության ապահովագրության ծրագիր Ոչ, պետք է գոյություն ունենա միայն նպատակային պետական ապահովագրություն (նրանց համար, ովքեր չունեն մասնավոր ապահովագրության ձեռք բերման հնարավորություն)
  2. 2. Կո՞ղմ եք, թե՝ ոչ մարիխուանայի օրինականացմանը Այո