կուսակցությունների պատասխանները

Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը

նախագահ - Գիորգի Թոֆածէ

կայքը - www.industrials.ge

Սոցիալ-տնտեսական հարցեր

  1. 1. Անհրաժե՞շտ է բարձրացնել կենսաթոշակային տարիքը Ոչ, ընդհակառակը՝ պետք է իջեցնել
  2. 2. Գործատուն օրենքով պե՞տք է լինի պարտավոր, թե՝ ոչ, տղամարդ և կին աշխատակիցներին վճարել նույն չափով աշխատավարձ, եթե նրանք միանման աշխատանք են կատարում Ոչ, գոյություն ունեն այլ բազմաթիվ չափանիշներ (կրթություն, փորձ, պաշտոնական առանձնահատկություններ և այլն), որոնցով պայմանավորված է անաչառ վարձատրությունը
  3. 3. Պետք է գոյություն ունենա՞ , թե՝ ոչ աշխատանքային տեսչություն Այո, սակայն պետք է ունենա միայն մոնիտորինգ անցկացնելու իրավունք
  4. 4. Պետությունը խոշոր գործատու պետք է լինի՞, թե՝ ոչ Ոչ, միայն պետք է աջակցի երկրում այնպիսի պայմանների սապահովմանը, որոնք մասնավոր հատվածում կստեղծեն աշխատատեղեր
  5. 5. Պետք է գոյություն ունենա՞ աշխատազուրկների պետական նպաստ, թե՝ ոչ Այո
  6. 6. Պետք է գոյություն ունենա՞ օրենքով սահմանված մինիմալ աշխատավարձ, թե՝ ոչ Ոչ
  7. 7. Պետք է ավելանա՞ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը, թե՝ ոչ Այո
  8. 8. Ձեր կարծիքով արհմիությունները վնաու՞մ են երկրի տնտեսությանը, թե՝ օգնում Օգնում են
  9. 9. Համամի՞տ եք, թե ոչ պետության կողմից գյուղատնտեսության լրավճարին (դոտացիա) Այո
  10. 10. Հղիության կասեցումը (աբորտ) պետք է թույլատրվի՞, թե՝ Ոչ
  11. 11. Անբուժելի հիվանդությամբ հիվանդ մարդը, որին փրկելու ոչ մի հնար չկա, պե՞տք է ունենա թե ոչ ուրիշի օգնությամբ ինքնասպան լինելու իրավունք (էվթանազիա) Ոչ

Բնապահպանման հարցեր

Տնային հարցեր

  1. 1. Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի խորհրդարանում կանանց պարտադիր քվոտայի(չափաբաժին) ներմուծմանը Ոչ, թեև կարելի է, որ այդ քաղաքականությունը վարող կուսակցությունները ֆինանսավորապես խրախուսվեն
  2. 2. Կրոնական կազմակերպությունները պետք է ֆինանսավորվե՞ն, թե՝ ոչ պետական բյուջեից Այո
  3. 3. Վրաստանի ուղղափառ եկեղեցին պետք է օգտվի՞, թե՝ ոչ սահմանադրական պայմանավորվածությամբ շնորհված առանձնահատուկ կարգավիճակից և արտոնություններից Այո
  4. 4. Գոյություն պետք է ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակող Այո
  5. 5. Պետությունը պետք է ֆինանսավոր ի՞, թե՝ ոչ սպորտային ակումբները (օրինակ, ֆուտբոլային, բասկետբոլային, ռագբիի...) Այո
  6. 6. Օտար երկրի քաղաքացիները պետք է ունենա՞ն, թե՝ ոչ Վրաստանում հող գնելու իրավունք Այո, միայն որոշակի սահմանափակմամբ
  7. 7. Համամի՞տ եք, թե ոչ պարտադիր զինվորական ծառայությանը Ոչ
  8. 8. Պետք է թույլատրվի՞, թե՝ ոչ միևնույն սեռի մարդկանց ամուսնությունը Ոչ
  9. 9. Սեռական փոքրամասնությունները այլ անձաց նման պետք է օգտվե՞ն, թե՝ ոչ հասարակական վայրերում հավաքվելու և արտահայտվելու իրավունքից Ոչ
  10. 10. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ կոմունիստական տոտալիտար (բռնապետական) խորհրդանշանների հրապարակայնորեն ցուցադրում/տեղակայումը Այո, միայն հասարակական հաստատությունների/ունեցվածքի դեպքում
  11. 11. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ Իոսեբ Ստալինի հուշարձանի մոնտաժը Ոչ

Առողջապահության պաշտպանության հարցեր

  1. 1. Պետք է գոյություն ունենա՞, թե՝ ոչ պետության կողմից ֆինանսավորվող համընդհանուր առողջապահության ապահովագրության ծրագիր Ոչ, պետք է գոյություն ունենա միայն նպատակային պետական ապահովագրություն (նրանց համար, ովքեր չունեն մասնավոր ապահովագրության ձեռք բերման հնարավորություն)
  2. 2. Կո՞ղմ եք, թե՝ ոչ մարիխուանայի օրինականացմանը Ոչ, սակայն պետք է ապաքրեականացնել և մարիխուանա ծխելու համար պետք չէ ազատազրկել

Արտաքին քաղաքականության հարցեր

  1. 1. Համամի՞տ եք, թե՝ ոչ վրացական բանակը Աֆղանստանից դուրս բերելուն Այո
  2. 2. Կո՞ղմ եք, թե՝ ոչ ԵվրամիությանըՎրաստանի անդամակցությանը Այո
  3. 3. Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի անդամակցությանը Նատոյին Այո, միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ չեն վատթարանա
  4. 4. Կո՞ղմ եք, թե՝ ոչ Վրաստանի անդամակցությանը Ռուսաստանի կողմից ստեղծած Եվրասիական միությանը Այո, եթե փոխարենը կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը
  5. 5. Վրաստանը պետք է միանա՞, թե՝ ոչ Ռուսաստանի դեմ Ուկրաինայում զինվորական ագրեսիայի պատճառով սահմանած միջազգային պատժամիջոցներին Ոչ
  6. 6. Վրաստանում պե՞տք է արգելել, թե՝ ոչ աայնպիսի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը , որոնք վերահսկվում են ռուսական պետության կողմից և կատարում Ռուսաստանի իմպերիալիստական գաղափարախոսության բացարձակ պրոպագանդա՝ արհեստականորեն խեղաթյուրելով փաստերը Ոչ