նախագծի մասին

Chemikhma.ge-ն  «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստանի» կողմից ստեղծած կայք էջ է, որի նպատակն է օգնել Վրաստանի քաղաքացիներին  2016 թվականի խորհրդարանական  ընտրություններին կատարել իրենց ցանկացած ընտրությունը:  

Կայք էջին տեղադրված է հատուկ հարցաթերթ, որը կազմված է հանրային քաղաքականության հետ կապված 36 փակ հարցերից:    Տրված է նաև այդ հարցերին Վրաստանում գործող 7 հիմնական քաղաքական կուսակցությունների տված պատասխանները:*

დემოკრატიული მოძრაობა          Դեմոկրատական շարժում - Միասնական Վրաստան

ნაციონალური მოძრაობა           Միասնական ազգային շարժում

ეროვნული ფორუმი       ազգային Ֆորում

თავისუფალი დემოკრატები           ազատ դեմոկրատներ

მრეწველობა გადაარჩენს საქართველოს           Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը

პლატფორმა ახალი პოლიტიკური ცენტრისთვის - გირჩი          Նոր քաղաքական կենտրոն - «Գիրչի»

საქართველოს რესპუბლიკური პარტია        Վրաստանի Հանրապետական կուսակցություն

 

Ընտրողն ունի նույն հարցաթերթը լրացնելու հնարավորություն, որը կօգնի կողմնորոշվել, թե իր տեսակետը որ քաղաքական կուսակցության տեսակետին է  առավել համապատախանում:  Բոլոր հարցերին պատասխանելուց հետո կայք էջը օգտագործողին ցույց կտա արդյունքը, թե որ քաղաքական կուսակցության հետ քանի տոկոսանոց համընկնում ունի:  Տոկոսային համընկնումը հաշվվում է հետևյալ կերպ՝ եթե կոնկրետ հարցի վերաբերյալ կայք էջի օգտագործողի և քաղաքական կուսակցության պատասխանները լրիվ նույնն են, այդ հարցից կուսակցությանը կտրվի  100%: Եթե ընտրողի և կուսակցության պատասխանները լրիվությամբ չեն համընկնում, սակայն նման են, կուսակցությանը տրվում է   75%, իսկ այն դեպքում, երբ ընտրողի և կուսակցության պատասխանները նշանակալիորեն տարբերվում են միմյանցից,   կուսակցությանը տրվում է   0 % : Օրինակ՝ վերցնենք հետևյալ հարցը և դրա ենթադրյալ պատասխանները.  

Պե՞տք է բարձրացնել, թե՝ ոչ թոշակային տարիքը?
  • այո
  • ոչ
  • այո, միայն տղամարդկանց համար
  • այո, միայն  կանանց համար
  • Ոչ, ընդհակառակը, պետք է իջեցնել

Ենթադրենք քաղաքական կուսակցությունը այդ հարցին պատասխանել է «ա» (այո): Եթե կայք էջի օգտագործողը նույն հարցին նմանապես կպատասխանի՝ «ա», այդ հարցում այդ ընտրողը կունենա կուսակցության հետ 100% - անոց համընկնում: Եթե ընտրողի պատախանը, օրինակ, կլինի «գ» (այո, միայն տղամարդկանց համար), դա նշանակում է, որ իր և կուսակցության պատասխանները ոչ լրիվ, սակայն մասամբ համընկնում են, քանի որ երկուսն էլ համամիտ են թոշակային տարիքի աճին:  Այս դեպքում ընտրողի համընկնումը կուսակցության հետ կլինի    75%, իսկ եթե ընտրողը կասի «բ» (ոչ), կամ՝ «ե» (ոչ, ընդհկառակը, պետք է իջեցնել), պատասխանների համընկնումը կլինի    0% :

Հարցաթերթը լրիվությամբ լրացնելուց հետո բոլոր հարցերի արդյունքները գումարվում են և ստացված թիվը բաժանվում է   36-ի, այսինքն՝ հարցերի քանակին, որի արդյունքում հաշվվում է միջին տոկոսային համընկնումը կայք էջի օգտագործողի և յուրաքանչյուր քաղաքական կուսակցության միջև:

* Հարցաթերթն ուղարկվեց Վրաստանի օրենսդրությամբ սահմանված տաս որակավորված կուսակցության** և երկու նորաստեղծ քաղաքական միավորման՝ «Նոր քաղաքական կենտրոն Կոն» և «Պետություն ժողովրդի համար»:  Հարցաթերթը հրաժարվեցին լրացնել հետևյալ քաղաքական կուսակցությունները՝ «Վրաստանի լեիբորիստների կուսակցություն»,  «Հայրենասիրական դաշինք», «Պետություն ժողովրդի համար», «Վրաստանի պահպանողական կուսակցություն», «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան»

** Կուսակցություն, որը կազմվել է «Քաղաքացիների կուսակցական միավորումների մասին» Վրաստանի  օրգանական օրենքի   30-րդ հոդվածի համաձայն: